Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ - Աշոտ Մալաքյան Հակոբի

Կինոռեժիսոր, գրող:
Ֆրանսիայի գրականության և գեղարվեստի ակադեմիայի անդամ (2000):
Ծնվ. 15.10.1920թ., Ռոդոսթո:
Մահ 11.01.2002թ., Փարիզ:
1930-ից բնակվել է Ֆրանսիայում:
Ավարտել է Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը, անցել լրագրողական աշխատանքի:
Ֆրանսիական մամուլում հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածաշար:
1948-ից աշխատել է կինոյում, Ֆեռնանդելի մասնակցությամբ ստեղծել կարճամետրաժ ֆիլմեր:
«Սեղան՝ մեռածների համար » (1951) առաջին լիամետրաժ ֆիլմով դասվել է ֆրանսիական լավագույն ռեժիսորների շարքը:
Ավելի ուշ, ճանաչված դերասանների (Ժ. Գաբեն, Ժան-Պոլ Բելմոնդո, Օ. Շարիֆ, Կ. Կարդինալէ և ուրիշներ) մասնակցությամբ, ստեղծել է 50- ից ավելի կինոնկարներ, լավագույններից են՝
«Արգելված պտուղ» (1952),
«Մաքսիմ» (1956),
«Եվ ինչպես... Իկարը» (1978),
«Մայրիկ (1991, Սեզար մրցանակ՝ 1996) և այլն:
Հեղինակ է «Մայրիկ» (հայ. հրտ.՝ 1989) ինքնակենսագրական վեպի:
Այցելել է Հայաստան (1980):
Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոն շքանշան (1995):
* * * *
«Ջա՛ն: Ի՛նչ գեղեցիկ բառ է: Միթե ես կարող եմ ասել «Բերգման ջան», «Միտերան ջան» կամ «Բելմոնդո ջան» .... Իսկ ահա Ազնավուրին կարող եմ՝ Ազնավուր ջան»:
«Հրաժարվել արմատներից՝ նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից»:
Անրի Վեռնոյ
* * * *
«Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:
Ժակ Շիրակ, Ֆրանսիայի նախագահ
* * * *
«Մեզանից շատերը գրեթե ոչինչ չգիտեին 1915 թ-ի ցեղասպանության մասին: Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու անցյալի ողբերգական դեպքերին»:
Ֆիլիպ Դուստ Բլազ, ֆրանսիացի պետական գործիչ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |