ԱՇՈՏ Ա Մեծ

Հայոց թագավոր 885-ից:
Ծնվ. 820թ.
Մահ. 890, թաղված է Բագարանում:
Բագրատունի արքայատան հիմնադիրը:
Սմբատ Բագրատունու որդին:
855-ից՝ Հայոց սպարապետ:
862-ին Արաբական խալիֆայությունից ճանաչվել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխան:
Օգտվելով խալիֆայության թուլացումից՝ իր ձեռքում է կենտրոնացրել երկրի վարչական, ռազմական, տնտեսական իշխանությունը, համախմբել հայ իշխանական տները:
870-ական թթ. կանխել է իր դեմ Արմինիայի արաբ ոստիկանի դավադրությունը և նրան վտարել Հայաստանից:
Հմտորեն օգտագործել է արաբա-բյուզանդական հակամարտությունը, ապահովել Վասիլ I-ի աջակցությունն ու դաշնակցությունը:
Հայ-բյուզանդական հետագա մերձեցումը կանխելու նպատակով Մութամիդ խալիֆան 885-ին ԱՇՈՏ Ա Մեծ-ին ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից արքա:
Շուտով նրան թագավոր է ճանաչել նաև Բյուզանդական կայսրությունը:
ԱՇՈՏ Ա Մեծ-ի գերիշխանությանն են ենթարկվել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխանները, այլև արաբական ամիրայությունները:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


