ASHOT B ERKAT / ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ
Հայոց թագավոր 914-ից:
Ծննդյան թիվն անհայտ է
Մահ. 928 (929)թ.:
910-ից մասնակցել է հոր՝ Սմբատ Ա-ի պաշտպանական կռիվներին:
Ատրպատականի ամիրա Ցուսուֆի դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910) գլխավորել է (եղբոր՝ Մուշեղի հետ) հայոց բանակը:
Հոր սպանությունից (914) հետո գահը ժառանգած ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ-ը մյուս եղբոր՝ Աբաս Բագրատունու հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը և ըստ Հովհաննես Ե Դրասխանակերտցու գրավել Տփղիսը և ջախջախել արաբական կայազորը:
Այդ կռիվներում ցուցաբերած քաջության և տոկունության համար էլ ստացել է «Երկաթ» մականունը:
915-ին՝ Յուսուֆի արաբական զորքերի նոր հարձակման ժամանակ, ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹը դաշինք է կնքել բյուզանդական Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք:
ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹը երկար տարիներ պայքարել է երկրի արտաքին թշնամիների և ներքին՝ կենտրոնախույս ուժերի դեմ:
Ատրպատականի արաբական զորքերի դեմ 921թ-ի Սևանի ճակատամարտում տարած հաղթանակով ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹը վերջնականապես վերականգնել է երկրի անկախությունն ու միասնականությունը և 922-ին ճանաչվել «Շահնշահ Հայոց և Վրաց»:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |