ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՄՍԱԿԵՐ
Հայոց իշխան մոտ 790-ից (պաշտոնապես՝ 804-ից):
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 826թ.
Սմբատ Բագրատունու որդին:
Օգտվելով Կամսարական և Մամիկոնյան տոհմերի թուլացումից՝ ընդարձակել է կալվածները (Շիրակ, Արշարունիք, Տարոն), նստավայրը Դարույնքից տեղափոխել Բագարան:
Արաբական սպառնալիքից փրկելու համար օժանդակել է Գնունիներին, վերջիններիս Աղիովիտից տեղափոխել Տայք:
Եղբորը՝ Շապուհ Բագրատունուն, նշանակել է Հայոց սպարապետ, խնամիացել Արծրունիներին:
Օգտվելով Արաբական խալիֆայության անկայուն վիճակից՝ իշխել է ինքնուրույն, որը պատմիչ Միքայել Ասորուն հիմք է տվել նրան համարելու Բագրատունի առաջին թագավորը:
ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՄՍԱԿԵՐի հաջողությունները նպաստել են Բագրատունիների հետագա հզորացմանը և վերելքին:
«Մսակեր» մականունը, ըստ Ն. Աղոնցի, ստացել է պաս չպահելու համար:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
