ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾ
Հայոց թագավոր 953-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 977թ., թաղված է Հոռոմոսի վանքում:
Հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն:
Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾի գերագահությամբ:
Թագավորության հոգևոր կենտրոններ են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը:
958-ին որդուն՝ Սմբատ Բ-ին, կարգել է գահակից:
961-ին մայրաքաղաք է հռչակել Անին:
Նշանավորվել է շինարարական աշխատանքներով (հատկապես Անիի կառուցապատմամբ), ինչպես նաև զինված ուժերի հզորացմամբ:
974-ին կանխել է բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկի արշավանքը Հայաստան:
ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾի գահակալումը նշանավորվել է երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային վերելքով:
Իր գթասրտության և ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար ստացել է Ողորմած պատվանունը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |