ASHOT XAZARYAN SURENI / ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ
Դերասան, երգիչ:
Ծնվ. 15.05.1949թ., Երևան:
ՀՀ վաստ. արտիստ (2005):
Ավարտել է ԵԳԹԻ (1973):
1974-75-ին՝ ԵԴԹ դերասան, 1978-89-ին՝ Հայֆիլհարմոնիայի «Նաիրի» վոկալ-գործիքային անսամբլի գեղ. ղեկավար և մենակատար:
1995-2005-ին դասավանդել է Երևանի ջագային-էստրադային քոլեջում:
Հիմնադրել է «Խոսքի, ծիծաղի, հումորի» դպրոցը (2006):
Հանդես է եկել Վ. Սահակյանի «Բարև, ես մնում եմ», «Մեր օրերի երգը», Լ. Մովսիսյանի «Տաշ Նազար», Ա. Քալանթարյանի «Ծիծաղի թևով» ներկայացումներում և շոու ծրագրերում, 2006-ից վարում է «Ծիծաղամարտ» հեղինակային հեռուստահաղորդումը:
Նկարահանվել է կինոյում («Քույրիկը Լոս Աևջելեսից», 1994, «Գողը», 1995, «Մեր բակը», եռաֆիլմ, 1996, 1997, 2005, ևն):
Թողարկել է երգերի 1 ձայներիզ և անեկդոտների 12 տեսաերիզ:
Արժանացել է Ոսկե (1969, 1972), ՀՀ Մ. Խորենացու (2001) մեդալներ, Սայաթ-Նովայի անվ. երաժշտ. մրցույթի 1-ին մրց. (2001), «Տասնամյակի լավագույն հումորիստ» (2006, 2007): Երևանի պատվ. քաղաքացի (2006):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |