ASHOT MAMAJANYAN PETROSI / ԱՇՈՏ ՄԱՄԱՋԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
Նկարիչ:
ՀՀ վաստ. նկարիչ (1965):
Ծնվ․ 26.05.1908թ․, Բաթում։
Մահ․ 15.04.1994թ․, Երևան։
Ավարտել է ԵԳԱՏ (1932), աշակերտել Հ. Կոջոյանին։
Ստեղծագործել է հաստոցային գեղանկարչության բնագավառում («Հին Երևանը», 1932-40, գունավոր լինոփորագրություն, «Վարդան Մամիկոնյան», 1943, վիմագրություն, «Երևան-Էրեբունի», 1968, մենատիպ, «Իմ Հայաստանը», 1970-80, գունավոր օֆորտ, աքվատինտա, «Սասունցի Դավիթ», 1973-75, օֆորտ, «Բյուրական», 1988, օֆորտ, նկարաշարեր):
Հեղինակ է նաև գրքերի ձևավորումների («Սասունցի Դավիթ», ռուս., 1939), նկարազարդումների (Շեքսպիրի «Լիր արքա», 1975, «Ռիչարդ III», 1977, երկուսն էլ՝ օֆորտ, աքվատինտա) և մատենանիշերի (Բ. ժամագործյանի հետ, 1975, օֆորտ, Ն. Մամաջանյանի հետ, 1975, օֆորտ):
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝ Երևանում (1942, 1961, 1980, 1988):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |