ARAQEL BAXISHECI, Araqel Poreci / ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ, Առաքել Պոռեցի
Տաղերգու, մատենագիր, մանկավարժ, երաժիշտ:
Ծնվ. Մոտ. 1380թ., գ. Պոռ, Վասպուրական:
Մահ. 1454թ.:
Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն, գրել է «Եղերերգութիւն ի մահ նահատակութեան Ծերենց Գրիգորի վարդապետի Խլաթեցւոյ» (1425) և «Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցւոյ Ծերենցն» (1426) պոեմները:
ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑու ստեղծագործության մեջ դրսևորվել է հայոց պետականության վերականգնման անհրաժեշտության գաղափարը:
Հայ ժողովրդի քաղ. տրամադրություններն արտացոլվել են հատկապես «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ» (1453) պատմաքաղաքական պոեմում:
ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻն գրել է նաև Գրիգոր Լուսավորչին, Ներսես Մեծին նվիրված վարքագրական պոեմներ:
Եղել է նաև խազագետ:
Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» երաժշտական քերթվածի օրինակով տաղաչափել է Հովասափի և Բարաղամի մասին վարքաբանական միջնադարյան վեպը («Տաղ Տովասավտւ», 1434), որը
եղանակավոր պատմվել ու հատվածաբար երգվել է:
Նպաստել է գրականության աշխարհականացմանը:
Հորինել է տաղեր, գանձեր, ողբեր:
Երկ.
Տաղեր: Ուսումնասիրություն [քննական բնագրեր ևծանոթագր. Ա. Ղազինյանի], Ե., 1971:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |