ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ
Տաղերգու, փիլիսոփա, քերական, երաժշտության տեսաբան, եկեղեցական գործիչ:
Ծնվ. մոտ. 1350թ.:
Մահ. 1425թ.
1407-ից՝ Սյունյաց Արքեպիսկոպոս:
Կրթությունն ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն, վերջինիս քրոջ որդին էր:
Նրա լավագույն գործը՝ «Ադամգիրքը» (1403, հրտ.՝ 1721), որը պարունակում է երեք պոեմ, կորուսյալ դրախտի մասին արլ. մի տարբերակ է:
Այդ երկին սերտորեն աղերսվում է «Դրախտագիրքը» (հրտ.՝ 1956):
Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻն ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը:
Նա ակրոստիքոսի վարպետ է:
Ըստ ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑու՝ աշխարհի բազմազանության հիմքում ընկած են չորս տարրերը:
Պաշտպանել է Աստծու գոյության տիեզերագիտական ապացուցման թեզը:
Առանձնացրել է իմացության զգայական և բնական աստիճանները:
Հասկացությունների և նյութ, օբյեկտների փոխհարաբերության հարցում շարունակել է Տաթևի դպրոցի նոմինալիստական ավանդույթը:
Դավիթ Անհաղթի ոգով առաջադրել է մարդու ճանաչողական ունակությունների, գիտելիքի ձևերի, արվեստի և փիլիսոփայության դասակարգումը:
Սոցիալ-բարոյագիտական հարցերում ելնում է կամքի ազատությունից՝ յուրաքանչյուր չարիք և բարիք մարդու ազատ գործողությունների, կամքի հետևանք է:
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ հայ միջնադարյան երաժշտական մշակույթի քաջագիտակ և բաևաստեղծ-երաժիշտ է:
Մեզ են հասել նրա «Աղօթք ոտնալուին ի վերայ ջրոյն եւ իւղոյն», «Տաղ ձեռնադրութեան», մի ամբողջ շարք երգված տաղեր, որոնք որպես «քերթված» են հրատարակվել նոր շրջանի հայ գրականության էջերում: Մի քանիսը, անցնելով հայոց Պատարագի մեջ, իրենց եղանակներով գոյատևել են մինչև, մեր ժամանակները («Ով պարտիզպան»):
Երկեր
Յաղագս քերականութեան համառաւտ լուծմունք, Լոս Անջելես, 1982 (աշխատասիր. Լ. Խաչերյանի):
Գրականություն
Մադոյան Ա., Առաքել Այունեցի, Ե., 1987:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


