ASAQI GEORGE / ԱՍԱՔԻ ԳԵՈՐԳԵ
Գրող, լուսավորիչ:
Փիլիսոփայության դոկտոր:
Ծնվ. 01.03.1788թ., Հերցա (Բուկովինա):
Մահ. 12.11.1869թ., Յասսի:
Սովորել է Լվովում (1796-1804), ապա՝ Վիեննայում և Իտալիայում:
Ռումինիայի և մոլդովայի գրականության պատմության մեջ նշանակալի դեր են կատարել ԱՍԱՔԻ ԳԵՈՐԳԵի բանաստեղծությունները, առակները, պատմ. նորավէպերը [«Ընտիր առակներ», «Բանաստեղծություններ» (երկուսն էլ' 1836, ժող-ներ), «Իշխանուհի Ռոքսանա» (1841), «Մոլղավուհի Ելենան» (1851), «ճերմակ հովիտը» (1855)]:
Մոլդովայում բացել է առաշին ազգային դպրոցը և ճարտարագիտական ուսումնարանը:
Կազմակերպել է ռումինիայի առաջին թատերական ներկայացումները (1816), Ցասսիում հիմնել փիլ., իրավունքի և աստվածաբան. Միհըյլյան ակադ. (1835), երաժշտադրամատիկ. դպրոց (1836), գրել է պիեսներ, զբաղվել նկարչությամբ:
Իր հիմնադրած «Ալբինա» (1835) տպարանում հրատարակել է իր խմբագրած լրագրերը և գիտ. պարբերականները [«Գազետ դը Մոլդովա» («Մոլդովական լրագիր»), «Ալբինա Ռոմընեասկը» («Մեղու Ռումինիո»)], լուսաբանել է հայկ, մշւս- կութ. հարցեր, տպագրել նմուշներ հայ գրակ- ից, կազմել «Ֆրանս-ռումինական հանրագիտարանը»:
Լույս է ընծայել «Վավերաթղթերի հավաքածու» ժող. (1853, ռում.), որն արժեքավոր նյութեր է պարունակում մոլդովահայության մասին:
1890-ին Ցւսսսիումնրա պատվին կանգնեցվել է հուշարձան:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |