ԱՍՏՂԻԿ ՉԱՄՔԵՐԹԵՆ (ՉԱՄՔԵՐԹԵՆՅԱՆ) ԱՐԱՅԻ
Քաղաքագետ, իրավագետ:
Պողոս Նուբար փաշայի ծոռնուհին:
Ծնվ. 03.09.1953թ., Բրյուսել:
Ավարտել է Նյուշաթելի (Շեյցարիա) համալսարանը (1979), ԵՊՀ հայագիտական դասընթացները (1990):
1983-94-ին՝ Կարիտաս միջազգային կազմակերպության շվեյցարական մասնաճյուղի թղթակից:
1988-ին այցելել է Հայաստան, մասնակցել Շվեյցարիայի տրամադրած օգնության բաշխմանը երկրաշարժից տուժած շրջաններին:
1994-ից՝ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի փոխտնօրեն:
Հեղինակ է «Հայաստան, իմ արմատները» (ֆրանս.՝ 1993, հայ.՝ 2004), «Գալուստ Սարգիս Կիւլպենկեան. Մարդը եւ իր գործը» (հայ., 1999), «Կյուլպեկյանը և Երուսաղեմը» (ֆրանս., անգլ., պորտուգալ., 2006) գրքերի:
Պարգևատրվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ս. Մեսրոպ պատվո նշան (1998), Մեծի Տանն Կիլիկիո Ա. Սահակ-Մեսրոպ շքանշան (2003), Երուսաղեմի Լատինների պատրիարքության Ս. Հարության տաճարի ասպետուհի (2003), Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց պատվո նշան (2004):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

