ASTVACATUR A HAMADANCI / ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 1715-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 10.10.1725թ., գ. Օշական ՀՀ Արագածոտնի մարզ:
Ամփոփվել է Ս. Հռիփսիմե տաճարի գավթում (Վաղարշապատ):
Հաջորդել է Ալեքսանդր Ա ՋուղայեցուՆ:
Շինարարական աշխատանքներ է կատարել ս. Էջմիածնում:
Դրականորեն է արձագանքել Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը: Ռուսաստանի հետ կապեր ունենալու ամբաստանությամբ ենթարկվել է պարսիկների հալածանքին:
1724-ի սեպտեմբերի 4-ի նամակով դիմել է Եսայի Հասան- Ջալալյանին, առաջարկել կոտորածներից խուսափելու համար բանակցել թուրքերի հետ և այդ նպատակով պատվիրակություն է ուղարկել:
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑու միջնորդությամբ Պարսից Թահմազ II շահը 1724-ին վերացրել է հայ ընտանիքի մահմեդականացված անդամի՝ հայրեն. կալվածքի նկատմամբ ունեցած բացառիկ իրավունքը:
Նույն թվականին ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑու ջանքերով վերացվել է նաև գլխահարկի հավելումները, և հիշյալ ճնշումների հետևանքով Արլ. Հայաստանից հեռացած հայ վաճառականներին դիմել է երկիր վերադառնալու կոչով:
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑուց մեզ են հասել մի շարք երկեր (մատենագր. վկայությունների քաղվածքներ, պահվում են Մատենադարանում) և կոնդակներ: Կաթողիկոսական գահին ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑուն հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |