ASQANAZ KARAPETYAN GEVORGI / ԱՍՔԱՆԱԶ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
Խորհրդային Միության հերոս (01.11.1943):
ԽՍՀՄ բանակի գեներալ-մայոր (1944):
Ծնվ. 20.12.1899թ., գ. Էվջիլար (Սուրմալուի գավառ):
Մահ. 31.10.1978, Երևան:
Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվ. հայկական միացյալ ռազմական դպրոցը (1929), սպայակազմի կատարելագործման դասընթացները (1942), սովորել Մոսկվայի Մ. Ֆրունզեի (1947-48) և Կ. Վորոշիլովի (1952-54) անվ. ռազմական ակադեմիաներում:
1919-ին զորակոչվել է բանակ, ծառայել Սարիղամիշում:
Մասնակցել է 1920-ի մայիսյան խռովությանը, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը, 1921-ի քաղաքացիական կռիվներին:
1937-ից՝ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար:
1940-ին մասնակցել է Արմ. Բելոռուսիայի ազատագրմանը:
Հայրենական պատերազմը (1941-45) դիմավորել է Բրեստի շրջանում. իր գնդի հետ մարտերով դուրս է եկել շրջապատումից:
1942-ին նշանակվել է բրիգադի հրամանատար, մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին (Կալաչ ք-ի շրջանում),
1943-ի նոյեմբերից՝ 51-րդ բանակի 315-րդ դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Դոնի Ռոստով, Նովոչերկասկ, Ջերժինսկ, Վորոշիլովգրադ քաղաքների ազատագրմանը:
ԱՍՔԱՆԱԶ ԿԱՐԱՊԵՏՅԱՆի զորավարական հմտությունը հատկապես դրսևորվել է Մելիտոպոլ ք-ի ազատագրման մարտերում:
ԱՍՔԱՆԱԶ ԿԱՐԱՊԵՏՅԱՆը Անեժնոյե քաղաքի (Ուկրաինա) պատվավոր քաղաքացի էր:
Նրա անունով կոչվել են փողոցներ Երևաևում և Անեժնոյեում:
Գրակ.
Ղարիբյան Ց. Լ., ՄԵլիտոպոլի հերոսը, Ե., 1973:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |