AVAN YUZBASHI (Meliq Hovhannes) / ԱՎԱՆ ՅՈՒԶԲԱՇԻ (Մելիք Հովհաննես)
XVIII դ. 1-ին քառորդի հայ ազատագրական շարժումների ղեկավար Արցախում:
Ծնվ. մոտ. 1670թ.:
Մահ. 1735թ.:
Լոռու գավառի Մելիքյան տոհմից, Ղուկաս վարդապետի որդին:
Ծառայել է Շիրվանի խանի զորքում:
1717-ին հաստատվել է Ղարաբաղի Շոշ գյուղում, ամրացրել վերջինիս բերդը (այժմ՝ Շուշի) և իր կազմակերպած զորախմբով, որպես հարյուրապետ (յուզբաշի), պայքարել պարսկական բռնապետության դեմ:
Պարսկական արշավանքի ժամանակ (1722-23) գլխավորել է Պետրոս I-ին ընդառաջ գնալու նպատակով Գանձակում կենտրոնացած հայկական զորախմբերից մեկը:
Եսայի Հասան-Ջալ ալյանի հետ ղեկավարել է սղնախների (բերդեր և բնական ամրություններ) զինվորական ուժերը:
1724-ի գարնանն իր զորախմբով (2 հզ. մարտիկ) անցել է Սյունիք, զինակցել Դավիթ Բեկին. Թուրքական զորքերի դեմ 1725-28-ի մարտերում հռչակվել է խիզախությամբ և զորավարական հմտությամբ, որի համար պարսից շահը նրան շնորհել է «խանի» և «սպասալարի» տիտղոսներ:
1728-ին եղբոր՝ Թարխան Յուզբաշու հետ ռուսական հրամանատարությունից օգնության ակնկալիքով մեկնել է Բաքու,
1729-ին՝ Ռուսաստանին անցած Մերձկասպյան շրջաններ, ծառայել է Հայկական էսկադրոնում:
1734-ին ռուսական կառավարությունը Հս. Կովկասում, իբրև կալվածք, ԱՎԱՆ ՅՈՒԶԲԱՇԻուն նվիրել է Ղարաբաղից գաղթած հայերով բնակեցված 9 գյուղ:
Գրակ.
Эзов Г.А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898;
Арутюнян П.Т., Освободительное движение армянского народа в первой четверти XVIII в., М., 1954.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |