AVETIS ARONYAN ARAQELI / ԱՎԵՏԻՍ ԱՐՈՆՅԱՆ ԱՌԱՔԵԼԻ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվ. 1866թ., գ. Իգդիր-Մավա (Սուրմալուի գավառ):
Մահ. 20.03.1948թ., Փարիզ, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը:
ԸՆՏԱՆԻՔԸ
Վ.Ա. Ահարոնյանի հայրը։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886),
Լոզանի համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը (1901),
Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները։
ԳԻՏ. ԱՍՏԻՃԱՆԸ
Նյութեր չկան:
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ՀՀԴ կուսակցության անդամ։
1902-ին մասնակցել է համիդյան բռնակալության դեմ ընդհանուր ճակատ կազմելու օսմանյան ընդդիմադիր կուսակցությունների ու կազմակերպությունների I համագումարին։
Հայկական պատվիրակության կազմում եղել է Հաագայի խաղաղության խորհրդաժողովում (1907), ներկայացրել Հայկական հարցի լուծման խնդրագիրը։
1907-09-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն։
1909-11-ին բանտարկվել է «դաշնակցության գործով», այնուհետև մեկնել է արտասահման։
1917-ին վերադառնալով Թիֆլիս` ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ,
1919-ին` ՀՀ (1918-20) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։
Եղել է ՀՀ պատվիրակության ղեկավարը Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919-1920)։
Ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920):
մասնակցել Լոնդոնի (1921) և Լոզանի (1922-23) խորհրդաժողովներին, մեծ ջանքեր է գործադրել ի նպաստ Հայ դատի («Սարդարապատից մինչև Սևր և Լոզան»,1943)։
Լոզանի դաշնագրի առթիվ դաշնակիցներին և Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գ. Չիչերինին հղելով իր բողոքագրերը` հեռացել է ակտիվ քաղ. գործունեությունից։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Եղել է ուսուցիչ (Գևորգյան ճեմարանում, Իգդիրի, Նոր Բայազետի ծխական դպրոցներում)։
Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի։
ԿՅԱՆՔԸ
1934-ին Մարսելում հրապարակային ելույթի ժամանակ կաթվածահար է եղել։
ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:
ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Գործերը («Ազատության ճանապարհին», 1926 ևն) մեծապես նպաստել են հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, ունեցել ոգևորիչ նշանակություն։
Ա. Արոնյանը գեղարվեստական երկերում առավելապես պատկերել է արևմտահայության ջարդերի դրվագներ, մերժել քրիստոնեական հանդուրժողականության քարոզը։
Մի շարք գործերում («Արցունքի հովիտ», 1902, «Լռություն», 1904, «Սև թռչուն», 1910 ևն) նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը։
Ռեալիստական երկերից են «Իմ բանտը» (1911) և «Պարտվածներ» (1912) պատմվածաշարերը, «Իտալիայում» (1903) և «Շվեյցարական գյուղը» (1913) ուղեգրությունները, «Իմ գիրքը» (հ. 1-2, 1927-31) վեպը ևն։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԵԼԺ, հ. 1-10, Բոստոն, 1946-51։
Գրկ. Թոփչյան Ս., Կյանք դարերի համար, Ե., 2003։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |