AVETIQ TIGRANAKERTCI / ԱՎԵՏԻՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ
XVII-XVIII դդ. մշակութային գործիչ, մաթեմատիկոս, աստղագետ, տոմարագետ, պատմիչ և գրիչ:
Հայտնի է նաև որպես Ավետիք Ամդեցի, Ավետիք Պաղտասարյան:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Ապրել, սովորել և ստեղծագործել է Արմ. Հայաստանի մի շարք քաղաքներում, ուսումնառության նպատակով եղել Պարսկաստանում, Արաբիայում:
Տիրապետել է բազմաթիվ լեզուների:
1684-1709-ին գրել է աստղագիտ-տոմարագիտ. «Դեֆթեր գիրքը»,
1700-ին՝ «Ոսկեփորիկը»,
1695-1709-ին կազմել է «Ըստուռլապը», որտեղ նկարագրված են աստղաբաշխական զանազան գործիքներ,
1719-ին՝ «Զիճ գիրքը», այնուհետև՝ «Ախտարացոյցը» ևն:
1701-12-ին հայ և օտար պատմիչների երկերի հիման վրա շարադրել է «Աղիւսակապատմագիր» ժամանակագրությունը (աշխարհի արարչագործությունից մինչև 1714-ը), որտեղ արժեքավոր տեղեկություններ կան Հայաստանի XVI- XVII դղ. քաղ. դեպքերի վերաբերյալ:
Փոքր Ասիայի հայաբնակ վայրերի և Կիլիկիայի մասին ականատեսի հավաստի տվյալներ է պարունակում նրա կազմած «Աշխարհացոյցը»:
ԱՎԵՏԻՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻու աշխատությունների ձեռագրերի մեծ մասը գտնվում է Վենետիկի Մխիթարյան- ների մատենադարանում:
Պահպանվում են նրա ժամանակագրության երեք օրինակներ [ձեռ. № 1492 (Ա. Տ-ու ինքնագիրը), 6243, 7424]:
Գրակ.
Ալիշան Ղ., Ավետիք Պաղտասարյան, ընթերցող Տիգրանակերտցի, «Բազմավեպ», 1897, № 7-10:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |