ԱՎՔՍԵՆՏԻՈՍ ԳՈՒՐԳԵՆՅԱՆ ՕԳՍԵՆՏԻՈՍ
Փիլիսոփա, աստվածաբան:
Մխիթարյան միաբանության անդամ:
Ծնվ. 1826թ., Կ. Պոլիս:
Մահ. 1900թ., Վենետիկ:
1852-53-ին՝ «Բազմավեպի» խմբագիր:
«Տարերք իմաստասիրութեան» (հ. 1-5, 1869) աշխատության մեջ օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից փորձել է հաշտեցնել գիտությունը և կրոնը, փիլիսոփայության բարձրագույն նպատակ է հռչակել Աստծու գոյության և հավատի դոգմաների բանական ապացուցումը:
Ճշմարտության ձեռքբերման ելակետ է համարել աստվածային հայտնությունը, ընդունել կրոնի դաստիարակչական նշանակությունը:
Քննադատել է բնածին գաղափարների տեսությունը, իմացաբանության հարցերում հետևել Կանտին:
Հատուկ տեղ է հատկացրել գիտական իմացության մեթոդների ուսումնասիրությանը:
Հեղինակ է «Համառօտ քերականութիւն անգլիական բարբառոյ» (հրտ.՝ 1953) ուս. ձեռնարկի, աստվածաբանական, բանասիրական հոդվածների, նպաստել է քիմիայի հայերեն տերմինաբանության ձևավորմանը, կատարել է թարգմանություններ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


