ԱՏՈՄ - ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀՐԻԿՅԱՆ (Նիտրա)
Ծնվ. 1860թ., Շապին-Գարահիսար:
Մահ. 1915թ., Կ. Պոլիս:
ՀՀԴ կուսակցությյան անդամ (1880-ականների վերջին հարել է ՍԴՀԿ-ին):
Ավարտել է Կ. Պոլսի Կեդր. վարժարանը:
1890-ական թթ. սկզբին եղել է փաստաբան Տրապիզոնում:
1895-ի ջարդերից հետո ձերբակալվել է, սակայն փախչելով բանտից, 1897-ին անցել է Կովկաս:
ՀՀԴ բյուրոյի հանձնարարությամբ մեկնել է Սալմաստ, մասնակցել է Խանասորի արշավանքի (1897, հուլիսի 25) կազմակերպմանը:
Հետագայում՝ Բաքվի ՀՀԴ ղեկավարներից:
1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Հս. Կովկասի հայերից հավաքած դրամով մեծաքանակ զենք է փոխադրել կռվի շրջանները:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո մեկնել է Կ. Պոլիս, որտեղ ծավալել է ազգային, կուսակցական և հրապարակախոսական լայն գործունեություն:
Հեղինակ է Հայկական հարցին նվիրված մի շարք աշխատությունների:
Երկեր.
Օսմանեան կայսրութեան անկման պատմութիւնը, Թ. 1911:
Բարենորոգումներու հարցը, ԿՊ, 1914
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


