ATOM EGOYAN HOVSEPI / ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ ՀՈՎՍԵՓԻ
Կինոռեժիսոր:
Ծնվ. 19.07.1960թ., Կահիրե:
Ավարտել է Տորոնտոյի համալսարանը:
1964-ից ապրում է Կանադայում:
1979-ին հիմնել է «Էգո Ֆիլմ Արտս Պրոդաքշըն» սեփական կինոընկերությունը:
Ստեղծել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր (առաջինը՝ «Մասնավորապես՝ Հաուարդը», 1979):
Լավագույն լիամետրաժ կինոնկարներից են՝
«Մերձավորները» (1984, Մանհայմի միջազգային կինոփառատոնի «Ոսկե դուկատ» մրցանակ), «Ընտանեկան դիտում» (1987),
«Ապահովագրական գործակալը» (1991),
«Օրացույց» (1993, Հայաստան-Կանադա),
«Էկզոտիկա» (1994),
«Լուսաշող գալիք» (1997),
«Ֆելիսիայի ճամփորդությունը» (2000),
«Արարատ» (2002, նվիրված է Հայոց մեծ եղեռնին):
Ստեղծել է նաև բազմաթիվ հեռուստաֆիլմեր:
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆի կինոնկարներից շատերն արժանացել են մրցանակների (այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի 2 Մեծ մրցանակ):
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆի արվեստին բնորոշ են սուր դիտողականությունը, ինքնատիպ մտածողությունը, իրավիճակների խոր վերլուծությունը:
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆն այցելել է Հայաստան (1991,1992, 2001, 2002, 2005):
Երևանում կայացել է ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆի ֆիլմերի փառատոնը (1995):
Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (2002):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |