ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
Տեսաբան-ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1994), պրոֆ. (1995):
Ծնվ. 27.05.1950թ., Երևան:
Հ.Կ. Ավետիսյանի եղբայրը:
Ավարտել է ԵՊՀ (1972):
1972-ից աշխատում է ԵՊՀ-ում,
2001-ից՝ պրոռեկտոր:
Աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրադինամիկայի, պլազմայի ֆիզիկայի, վիճակագրական ֆիզիկայի և տեսական աստղաֆիզիկայի տեսությանը, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնման, նեյտրոնային աստղերի ընդերքում ջեր-մաստիճանի բաշխվածության և արտաքին մագնիսոլորտի, գերխիտ մագնիսաակտիվ պլազմայի կինետիկ գործակիցների, էլեկտրամագնիսական ճառագայթման հետ փոխազդեցության արդյունքում լիցքավորված մասնիկների փնջերի մոդուլացմաև տեսությանը:
Հեղինակ է «Դասական մեխանիկա» բուհ, դասագրքի (2004) և ուս. ձեռնարկների:
«Հայոց ազգային դպրության միություն» հաս. կազմակերպության հիմնադիր-նախագահ (1990), միջազգ. կրթ. կազմակերպությունների և համալսարանների ընկերակցությունների անդամ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


