ARA BERKYAN (Bilazikchyan) HOVHANNESI / ԱՐԱ ԲԵՐԿՅԱՆ (Բիլազիկճյան) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Ծնվ. 1934թ., Բեյրութ:
Մահ. 05.02.1994թ., Մայնց (Գերմանիա), թաղված է Պուտերի գերեզմանատանը (Ֆրանսիա):
Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան:
Ճարտարապետությյան դ-ր (1976):
Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը:
1957-ից ապրել է Գերմանիայում:
1958-61-ին կատարելագործվել է Մյունխենի և Ախենի տեխ. համալսարաններում:
1988-93-ին՝ Վիսբադենի քաղաքապետարանի ճարտ.:
Հեղինակ է բնակելի տների, դպրոցների, հիվանդանոցի, գործարանի ևն:
1968-ին եկել է Հայաստան, ուսումնասիրել միջնադարյան հայկական բերդաշինությունը (Բջնի, Կոշ, Ամբերդ, Եղեգնաձոր):
1978-ին Երևանում մասնակցել է հայ արվ-ի միջազգ. երկրորդ,
1988-ին Վենետիկում՝ հայ արվ-ին նվիրված գիտաժողովներին:
ԱՐԱ ԲԵՐԿՅԱՆը բազմաթիվ արժեքավոր քննադատ, գրախոսությունների հեղինակ է:
Դարմշտադի, Մայնցի հայ համայնքների «Գերմանական-հայկական» ընկերության նախագահ, նույն ընկերության «Եռամսյակ» հանդեսի գլխ. խմբագիր:
Ակտիվորեն պաշտպանել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Երկեր.
Zwischen Rhein und Arax, Oldemburg, 1988 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |