Կանանց »
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔևՕՖ
Տղամարդկանց »
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔևՕՖ

ARA GYULER / ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Լուսանկարիչ, Լրագրող
Բնակավայրը` Թուրքիա

Լուսանկարիչ, լրագրող:

Ծնվ. 16.08. 1928թ., Ստամբուլում:

Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների:
1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:
Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:

1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ` ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս»: 1961թ. ավարտելով զինվորական ծառայությունը` աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը:

1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք:

1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը:

Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը:

2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին (թուրքական օրենսդրությամբ` Թուրքիայի բոլոր քաղաքացիները «թուրք» են համարվում):

Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:

Ստամբուլի կենտրոնում Գյուլերի արվեստանոցին հարող հատվածում գտնվող սրճարանը անվանակոչվել է «Արա Կաֆե»:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5785
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ
Տեսադարան
>>>
© "5165m" studio
top
top
font
color
bott