ARA SHIRAZ (ARAMAZD KARAPETYAN) HOVHANNESI / ԱՐԱ ՇԻՐԱԶ (ԱՐԱՄԱԶԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Քանդակագործ:
ՀՀ վաստ. նկարիչ (1977):
Ծնվ. 08.06.1941թ., Երևան:
Մահ. 18.03.2014թ., Երևան:
Հ. Թ. Շիրազի և Ս. Բ. Կապուտիկյանի որդին:
Ավարտել է ԵԳԹԻ (1966):
1987-1993-ին՝ ՀՆՄ նախագահ:
1960-ական թթ. հայ կերպարվեստում գեղ. ձևերի թարմացման, պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են ԱՐԱ ՇԻՐԱԶի գործերում («Անտունի», 1969, թուջ, «Ներբող», 1970, թրծակավ, երկուսն էլ՝ ԺԱԹ, Երևան, «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ, «Անի» հյուրանոց, Երևան):
1970-ական թթ. ԱՐԱ ՇԻՐԱԶի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերական, բազմազան («Վիլյամ Աարոյան», 1975, «Պաբլո Պիկասսո», «Հրաչյա Ներսիսյան», երկուսն էլ՝ 1976, դիմաքանդակներ, երեքն էլ՝ թուջ, ԺԱԹ, «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ): Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են Պ. Սևակի (1974, բրոնզ, ճարտ.՝ Ջ. Թորոսյան, Երևան, Պ. Սևակի ւսնվ. դպրոցի պատին), Ե. Չարենցի (Չարենցավանի կենտր. զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան), Ա. Մյասնիկյանի (1981, գրանիտ, ճարտ.՝ Ջ. Թորոսյան), Զորավար Անդրաեիկի (2002, բրոնզ, բազալտ, ճարտ.՝ Ա. Մխիթարյան, երկուսն էլ՝ Երևան), Մ. Մկրտչյանի (2004, Գյումրի) հուշարձանները, «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետ. մրց.՝ 1979, Երևան):
Հեղինակ է նաև Վ. Սարոյանի (1989, բրոնզ, զրւսնիտ, ճարտ.՝ Ջ. Թորոսյան), Հ. Շիրազի (1994, բրոնզ, կրաքարային տուֆ), Ս. Փարաջանովի (1999, բրոնզ, գրանիտ, երեքն էլ՝ Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոն) մահարձանների, Վ. Սարգսյանի հուշապատի (1999, տուֆ, Երեքն էլ՝ ճարտ.՝ Ա. Մխիթարյան) դիմաքանդակի:
Անհատական ցուցահանդեսներ՝ Լոս Անջելեսում (1992, 1995):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |