ԱՐԱՄ-ԱՍԱՏՈՒՐ ԱԼԹՈՒՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ
Վիրաբույժ:
Ծնվ. 21.03.1857թ., Սեբաստիա
Մահ. 04.01.1950թ., Հալեպ, թաղված է Հայ ավետարանական Էմանուել եկեղեցու բակում:
Պրոֆ. (1887), Նյու Յորքի վիրաբույժների միջազգ. քոլեջի դ-ր (1939):
Կրել է «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը:
Ավարտել է Թուրքիայի Անտեբի եռամյա բժշկ. դպրոցը (1881), սովորել Նյու Յորքի Կոլումբիայի քոլեջում (1884):
Աշխատել է Հայդելբերգի (Գերմանիա) հայտնի բժշկ. կենտրոններում, ապա 6 ամիս՝ Բեռլինի Կոխի մանրէաբան, լաբորատորիայում:
1887-ին եկել է Կ. Պոլիս, ստացել Թուրքիայում գործելու արտոնագիր և աշխատել Անտեբի բժշկ. դպրոցում:
1888-ին եղել է Վիեննայի և Լոնդոնի կլինիկաներում,
1889-ին հաստատվել Հալեպում, որտեղ 1896-ին բացել է Մերձավոր Արևելքում առաջին ռենտգենյան կաբինետը և կատարել ընդերադիտ. հետազոտություններ:
1911-ին հիմնադրել է Ալթունյան հիվանդանոցը (գործել է մինչև 1962-ը):
1927-ին բացել է բուժքույրերի դպրոց:
Մեծ վաստակ ունի Սիրիայի և հատկապես Հալեպի առողջապահության զարգացման գործում:
Ալթունյանի անձնական միջոցներով Հալեպում բացվել է առաջին հայկական դպրոցը` հանրահայտ Հայկական վարժարանը:
Հալեպի բժիշկների միության պատվո նախագահ (1937-ից):
Արժանացել է Իտալ. գահի ասպետ (1914), Սիրիական արքունյաց Բ (1931), Ա (1939) և Գերագույն (1950) աստիճանի շքանշաններ, Նյու Յորքի վիրաբույժների միջազգ. քոլեջի ոսկե մեդալի (1939):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

