ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱԿՈԲԻ
Ուրոլոգ։
Ծն.` 31.12.1898 (12.1.1899), Թիֆլիս:
Մահ.` 1990, Մոսկվա:
Բժշկ. գիտ. դ-ր (1949), պրոֆ. (1950)։
ՌԽՖԱՀ գիտ. վաստ. գործիչ (1959)։
Սոց. աշխատանքի հերոս (1969)։
Ավարտել է ՄՊՀ բժշկ. ֆակ-ը (1924)։
1930-ից աշխատել է Մոսկվայի մարզ. կլինիկ. ԳՀԻ ուրոլոգ. կլինիկայում,
1950-75-ին` տնօրեն։
1949-ից, միաժամանակ` ԽՍՀՄ առողջապ. նախարարության 4-րդ վարչության ուրոլոգ, բաժանմունքի ղեկավար։
1941-45-ին ղեկավարել է Երևանի զինվ. հոսպիտալների ուրոլոգ. բաժանմունքները։
Աշխատանքները վերաբերում են երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիվանդության, միզուկի վնասվածքային նեղացումների վիրաբուժության հարցերին։
Ուրոլոգների համամիութ. գիտ. ընկերության նախագահ, Հայաստանի ուրոլոգների գիտ. ընկերության, արտասահմ. մի շարք ակադ-ների ու գիտ.ընկերությունների պատվ. անդամ։
ԽԱՀՄ Պետ. մրց. (1976)։
Աբրահամյանի Հայաստանին նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984-ին Երևանում հիմնադրվել է Ռուսական արվեստի թանգարանը։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |