ԱՐԱՄ ԱՉԸՔՊԱՇՅԱՆ (Գրիգոր Կարապետյան)
Քաղ. և հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ:
Ծնվ. 1867թ., Արաբկիր:
Մահ. 1915թ., Կ. Պոլիս:
Կրթությունն ստացել է ծննդավայրում:
1886-ին տեղափոխվել է Կ. Պոլիս:
Մեծն Մուրադի և Հ. Ճանկյուլյանի հետ հիմնել է Հնչակյան կուսակցության Կ.Պոլսի մասնաճյուղը:
Գումգափուի ցույցի (1890, հուլիսի 15) գլխավոր կազմակերպիչներից:
1892-1904-ին գործել է Սեբաստիայի նահանգի գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը:
ԱՐԱՄ ԱՉԸՔՊԱՇՅԱՆը մեծ դեր է խաղացել Շապին Գարահիսարի ինքնապաշտպանության (1895) ընթացքում:
1907-ին Փարիզում ԱՐԱՄ ԱՉԸՔՊԱՇՅԱՆը Սապահ-Գյուլյանի և Մեծն Մուրադի հետ ԱԴՀԿ կենտրոնական վարչության հանձնարարությամբ բանակցել է երիտթ՚հւրքերի ղեկավարների հետ:
1908-ի երիտթուրք. հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս:
1914-ին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել է:
Դատվել է իթթիհաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և Փարամազի խմբի հետ մահապատժի ենթարկվել Կ. Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


