ARAM GARAMANUKYAN HAKOBI / ԱՐԱՄ ԳԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱԿՈԲԻ
Ծնվ. 26.05.1910թ., ք. Այնթապ (Կիլիկիա):
Մահ. 25.12.1996թ., Նյու Յորք, աճյունասափորով թաղված է Երևանում և Հալեպում:
Սիրիական բանակի գեներալ-լեյտենանտ, իրավաբան:
Իրավունքի դ-ր (1972):
Մեծ եղեռնից հետո ընտանիքով հաստատվել է Հալեպում (Սիրիա):
Ավարտել է Դամասկոսի զինվ. դպրոցի հրետանային բաժինը (1934):
1938-ին ուղարկվել է Ֆրանսիա՝ կատարելագործվելու,
1945-ին ուսանել է Փարիզի ֆրանս. բանակի ռազմական դպրոցում:
Սիրիայի անկախացումից (1946) հետո մասնակցել է սիրիական ազգ. բանակի կազմավորմանը:
1948-ին Իսրայելի դեմ պատերազմում եղել է հրետանային գնդի հրամանատար,
1949-57-ին՝ սիրիական բանակի հրետանու ընդհանուր հրամանատար:
1957-ից՝ Սիրիայի ռազմական կցորդ ԱՄՆ-ում:
Հետևել է իրավունքի դասընթացների Բեյրութի Ֆրանս., ապա՝ Փարիզի համալսարաններում (1964-72): «Այլազգիները և զինվորական ծառայությունը» (1978, ֆրանս.) գրքի գլուխներից մեկը նվիրել է Հայկական լեգեոնի պատմությանը՝ օգտագործելով նորահայտ փաստաթղթեր և նյութեր:
Երկեր.
Հայկական լեգեոնը պատմական, իրաւական ու քաղաքական հարցերու լոյսին տակ եւ վաւերագրեր, Բեյրութ, 1974:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |