ARAM KARAKOTOV GRIGORI / ԱՐԱՄ ԿԱՐԱԿՈՏՈՎ ԳՐԻԳՈՐԻ
Ավիացիոն և տիեզերական բժշկագիտության բնագավառի գիտնական:
Բժշկ. գիտ. դ-ր (2002), բժշկ. ծառայության գնդապետ:
Ծնվ. 03.01.1968թ., Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում):
Գ.Ա. Կարակոզովի որդին:
Ավարտել է ԽՍՀՄ ՌՕՈՒ Ռազմաբժշկ. ակադեմիան (1991):
Ուսումնասիրել է օդային թռիչքների գործոնների ազդեցությունը օդաչուների սիրտանոթային համակարգի վրա, բացահայտել զարկերակային գերճնշման սկզբնական ձևերի ընթացքի առանձնահատկությունները թռիչքային անձնակազմի վրա:
Առաջինն է օգտագործել զարկերակային ճնշման ստատոէրգոմետրիայի և համակարգված վերահսկման զուգակցված եղանակը, մշակել սիրտանոթային համակարգի հիվանդությամբ տառապող օդաչուների ֆունկցիոնալ վիճակի ախտորոշման եղանակ:
Մասնակցել է տիեզերքից վերադարձող տիեզերագնացների բժշկ. սպասարկմանը:
Հեղինակ է մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |