ARAM SAROYAN / ԱՐԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Գրող
Ծնվ. 25.09.1943թ., Նյու Յորք:
Ուիլյամ Սարոյանի և նրա հրեական ծագումով կնոջ Քերոլ Մարքուսի որդին:
Համարվել է 1960-ականների ամերիկյան ավանգարդիստական քերթության հայտնի դեմքերից, հարել է բիթ ուղղությանը:
Լույս է ընծայել դատարկ էջերով գիրք, «lighght» մեկ բառանող քերթվածը, որի համար ստացել է 750 դոլար հոնորար, մի քանի բառանոց բանաստեղծությունները (ինչպես, «Պաբլո Պիկասո և Կազալս» կամ «Լռություն, լռություն»):
Հրատարակել է նաև «Լայնզ» բանաստեղծական ամսագիրը, «Ընկերներն աշխարհում», «Մեջ» (1965), «Բառեր և լուսանկարներ» (Չիքագո, 1970), «Շոր. էլեկտրական վեպ» (1971), «Փողոցը» (Լենոքս, 1974), «Գրողի կրթությունը» (Մինեապոլիս, 1992) ժողովածուները, «Վերջին ծեսերը. Ուիլյամ Սարոյանի մահը» (1982) և «Ուիլյամ Սարոյան» (1983), «Եռյակը. Ունա Չապլին, Քերոլ Մարքուս, Գլորիա Վանդերբիլթ» (1985), «Մնացյալը» (1986), «Ռոմանտիկը» (1988) գրքերը:
Կինը նկարչուհի Գեյլին Մքքլանահան Սարոյանն է. ունեն երեք զավակ. Քրիմ, Արմենակ և Սթրոբըրի: Վերջինս ուսումնասիրել է հայ ահաբեկչության պատմությունը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |