ARGAM AYVAZYAN ARARATI / ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ
Ճարտարապետության և մշակույթի պատմաբան, արվեստաբան:
Ծնվ. 20.07.1947թ., գ. Առինջ (Նախիջևանի Շահբուզի շրջան):
Ավարտել է ՀՊՄԻ (1984):
1989-93-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի, 1992-2000-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների ավագ գիտաշխատող:
1965-ից զբաղվում է Նախիջևանի պատմական գավառների պատմաճարտարապետական ժառանգության, պատմության ու մշակույթի, արվեստի, վիմագրության ուսումնասիրությամբ:
Ա. Այվազյանի աշխատություններով՝
«Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1978),
«Ջուղա», «Ագուլիս» (երկուսն էլ 1984),
«Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները» (1987),
«Նախիջևանի բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» (1995),
«Նախիջևանի խաչքարերը» (հայ., անգլ., 1996),
«Նախիջևանի որմնանկարչական արվեստը» (1998) ևն
հայագիտության մեջ հիմք է դրվել Նախիջևանի պատմամշակութային մի շարք բնագավառների ուսումնասիրությունը:
Հեռուստատեսությամբ և ռադիոյով հանդես է եկել հաղորդաշարերով, իր կատարած լուսանկարներով կազմակերպել ցուցահանդեսներ, ստեղծել «Բանտված հայ աշխարհ» տեսաֆիլմաշարը (1-ին ֆիլմը՝ «Խզված մեղեդի՝ Ջուղա», 2004):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |