ԱՐԳԻՇՏԻ Բ
Արարատյան (Ուրարտու) պետության թագավոր մ.թ .ա. 714-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մ.թ.ա. մոտ 680:
Ռուսա որդին և հաջորդը:
Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը:
Արգիշտի Բ-ի օրոք տերության արլ. սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արդաբիլ) ք-ի մոտ, Սավալան լ. լանջին պահպանված նրա արձանագրությունը:
Վասպուրականի Արճեշ ք-ի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին:
Մ.թ.ա. 681-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Աենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար):
Արգիշտի Բ կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին:
Գրակ.
Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту), М., 1959.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


