ԱՐԵԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ
Ճարտարապետ:
Ծնվ. 01.07.1939թ., Թբիլիսի:
Մահ. 23.11.2001թ., Երևան:
Ռ. Ա. Իսրայելյանի որդին, Վ.Ռ. Իսրայելյանի եղբայրը:
Ավարտել է ԵՊԻ (1962):
Աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում (1962-90-ին՝ գլխ. մասնագետ):
ԱՐԵԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆի նախագծերով Երևանում կառուցվել են Կոնդ թաղամասի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը (1975), մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1981), «Հաղթանակ» զբոսայգու մուտքը (1983), Էջմիածնի Մայր տաճարի բակում՝ Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-հուշարձանը (1982), Սիսիանում՝ «Քարադարան» թանգարանը (1984-86), «Քառասուն աղբյուր» աղբյուր-շատրվանը (1985), «Զանգեզուրի մուտքը» դարպասը (1987):
Ավարտել է հոր անավարտ կառույցները՝ Հաճնի (1974), Մուսա լեռան (1976), Ապարանի «Վերածնունդ» (1979) հուշակոթողները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի՝ «Վարդավառ» («Հացատուն») սեղանատունը (1975):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


