ARZAS OSKANYAN GRIGORI / ԱՐԶԱՍ ՈՍԿԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
Կոմպոզիտոր, երգիչ, մանկավարժ:
Ծնվ. 02.01.1947թ., Դիլիջան:
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1976):
Պրոֆ. (1996):
1973-ից՝ Հայհամերգի մենակատար:
1975-78-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում,
1978-ից՝ Երևանի կոնսերվատորիայում (1992-ից՝ ամբիոնի վարիչ):
Սաներից են Թ. Պողոսյանը, Մ. Շահինյանը, Մ. Սաֆարյանը, Է.Դարբինյանը և ուրիշներ:
Հավաքել և մշակել է շուրջ 2000 հայկական ժողովածուներ երգեր ու մեղեդիներ:
Գրել է Կոնցերտ՝ թառի և ժողովորդական նվագախմբի, «Նարեկացու 3 ընթերցում»՝ ձայնի և երգեհոնի, «Երեք հայրեն» (ըստ Ն. Քուչակի)՝ ձայնի և ջութակի համար, «Երեք երգ հսահակյանի խոսքերով»՝ դուդուկների և դհոլի նվագակցությամբ, «Եռերգություն ժողովրդական թեմաներով», կամերային-գործիքային երկեր, քառաձայն պատարագ ևն:
Հանդես է գալիս նաև ժողովրդական և հոգևոր երգերի կատարումներով:
Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով (2003)
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |