ARTUR TARXANYAN ARTAVAZDI / ԱՐԹՈՒՐ ԹԱՐԽԱՆՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ
Ճարտարապետ:
ՀՀ վաստ. (1972), ՀՀ ժող. (1987) ճարտ.:
Ճարտարապետությաև միջազգ. ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992),
ՀՃԱ (1996) պատվավոր անդամ:
Ծնվ. 23.02.1932թ., Երևան:
Ավարտել է ԵՊԻ (1957):
1957-ից աշխատում է Հայպետնախագիծ ինստիտուտում,
1969-86-ին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկ.,
1990-ից՝ գլխ. ճարտ.:
1986-89-ին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ:
1968-ից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆ.՝ 1993-ից):
Համահեղինակների հետ ԱՐԹՈՒՐ ԹԱՐԽԱՆՅԱՆի նախագծերով Երևանում կառուցվել են ՀՀ ԳԱԱ Հաս. գիտ-ների իևստ-ի մասնաշենքերը (1955-72), «Այրարատ» կինոթատրոնը(1970-74, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրց., 1979) Երիտասարդության պալատը (1970-85, ՀամԼԿԵՄ մրց., 1981), «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետ. մրց.՝ 1985), Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1987), «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը ևն, շուրջ 2 տասնյակ հուշարձաններ. Երևանում՝ Մեծ եղեռնի զոհերի (1967), Մ. Աարյանի (1986), Դիլիջանում՝ Խորհրդային Հայաստանի 50-ամյակի (1970), Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ և այլուր), Գյումրիում՝ Շ. Ազնավուրի (2001) ևն:
Պարգևատրվել է.
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1962, 1968),
խորհրդային ճարտարապետության 1973-77-ի նվաճումների,
«Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ),
«Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985) համամիութենական ստուգատեսների դափնեկիր,
ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե,
ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ:
Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմ. (1980-89):
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է ԱՐԹՈՒՐ ԹԱՐԽԱՆՅԱՆի ստեղծագործությունների ցուցահանդեսը (1997, Երևան):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |