ARTUR OSHAKANCI (SARGSYAN) HAMAZASPI / ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑԻ (ՍԱՐԳՍՅԱՆ) ՀԱՄԱԶԱՍՊԻ
Նկարիչ:
Ծնվ. 05.10.1953թ., գ. Օշական (ՀՀ Արագածոտնի մարզ):
Ավարտել է ՀՊՄԻ (1975):
Գործերում նկատելի են տարբեր ուղղությունների (ռեալիզմ, սյուրռեալիզմ, աբստրակցիոնիզմ) և ոճերի տարրեր («Տիեզերքի նկարիչը», 1973, «Միայնակը», 1976, «Բնության ներդաշնակություն », նկարաշար, 1981-82, ԺԱԹ, «ժառանգություն », 1982, Մյունխենի Ֆրիդման Շտոկերտ թանգարան, «Արյան խաչելություն», «Մթնոլորտ », երկուսն էլ՝ 1989, «Մարդ, կին, անկողին», 1991, Վարշավայի Անկախության թանգարան, «ժամանակ և տարածություն», նկարաշար, 2004-05, ևն):
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974, 2001, 2004, 2005, 2006), Վարշավայում (1991), Միչիգանում (1991), Լոնդոնում (1994-2006) ևն:
1992-ից բնակվում է Լոնդոնում:
2005-ից՝ առողջապ. նախ-յան արվ-ի բաժնի պատվ. նկարիչ:
Լոնդոնի Գրով թանգարանի Մեծ մրց. (2004):
Գործերից պահվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |