ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑԻ (Արիստակես Լաստիվերտցի)
Պատմագիր:
Ծնվ. մոտ 1002թ., գ. Լաստիվեր (Բարձր Հայքի Կարնո գավառ):
Մահ. 1080թ.
Տիրապետել է հունարենին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը, խորացել աստվածաբանության և ճարտասանության մեջ:
Գլխ. աշխատությունն է 1072-79- ին գրած «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ վարդապետի...» երկը: Բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլխից և հեղինակի հիշատակարանից:
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑին նկարագրած դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը: Բուն շարադրանքն ընդգրկում է 1000-45-ի հայ-բյուզ. հարաբերությունները, սելջուկյան արշավանքները 1047-48-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071): Թոնդրակյան շարժմանը նվիրված 22 և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտ. բացառիկ արժեք: Երկը կարևորագույն սկզբնաղբյուր է նաև հարևան երկրների պատմության համար: Այն հայ միջնադարյան գեղ. արձակի մեծագույն գործերից է:
«Պատմութիւն» առաջին անգամ տպագրվել է 1844-ին (քնն. բնագիրը' 1963-ին), թարգմանվել է ֆրանս., ռուս., վրաց., վերածվել աշխարհաբարի: Ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր:
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑու աշխատություններից են նաև «Մեկնութիւն ընթերցուածոց»-ը՝ Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնի ընթերցվածքների մեկնությունը) և «Քարոզ նոր ԿիւրակԷի» ճառը:
Երկեր
Պատմություն, Ե., 1971:
Գրակ.
Մանուկյան Գ., Արիստակես Լաստիվերցի, Մատենագրության բանասիրական քննություն, Ե., 1977:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

