ARMAN KIRAKOSYAN JONI / ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆԻ
Պատմաբան, դիվանագետ:
Պատմ. գիտ. դ-ր (1999):
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան (1992):
Ծնվ. 10.09.1956թ., Երևան:
Ջ.Ա. Կիրակոսյանի որդին:
Ավարտել է ՀՊՄԻ (1977):
1980-86-ին աշխատել Է ՀԽՍՀ ԳԱ Հաս. գիտությունների գիտ. տեղեկատվության կենտրոնում,
1986-90-ին՝ ՀԿԿ կենտկոմում,
1990-91-ին՝ ՀԽՍՀ ԳԱ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնում:
1991-94-ին՝ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ,
1994-99-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հունաստանում, համատեղության կարգով նաև՝ Կիպրոսում, Խորվաթիայում, Սլովենիայում, Ալբանիայում, Հարավսլավիայում (նստավայրը՝ Աթենք), 1999-2005-ին՝ ԱՄՆ-Ում:
2005-ից՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:
Աշխատությունները վերաբերում են Հայկական հարցի դիվանագիտության պատմությանը:
Երկեր.
Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը (XIX-րդ դարի 30-ական թթ. - 1914թ.), Ե., 1999:
Ակնարկներ Հայկական հարցի և եղեռնի միջազգային ճանաչման պատմության, Ե., 2005: Великобритания и Армянский вопрос (90-е годы XIX в., Е„ 1990;
The Armenian Massacres 1894-1896, US Media Testimony, Detroit, 2004.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |