ԱՐՄԱՆ ՆՈՐԱՅՐ (Նուրհան)
Ջութակահար, դիրիժոր:
Ծնվ. 1948թ., Կ. Պոլիս:
Իբրև ջութակահար՝ 13 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով:
1970-ից նվազել է Կալիֆոռնիայի կամերային, Ֆլորիդայի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերակցության նվագախմբերում:
1982-ից եղել է Կանադայի Նորթ Բեյ նվագախմբի,
1986-ից՝ Նյու Բրունսուիք սիմֆ. և կամերային նվագախմբերի երաժշտ. տնօրենը,
1984-ին հիմնադրել Է «Նորդերն սիմֆոնիա» և «Նորթ Բեյ» ամառային փառատոները:
1990-ից որպես հրավիրյալ ղեկավարել է բազմաթիվ երկրների (Լեհաստան, Հունգարիա, Ռուսաստան, Չեխոսլովակիա ևև) սիմֆ. նվագախմբերը:
1992, 1993 և 1995-ին այցելել է Հայաստան, ղեկավարել մի շարք համերգներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ. երգացանկում՝ Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Լ. Ճգնավորյանի և այլոց գործերից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


