ԱՐՄԵՆ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ) ԹՈԽՄԱԽՅԱՆ
Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ,
հրապարակախոս, մանկավարժ:
Ծնվ. 1843թ., Վան:
Մահ. 1891թ., Ս. Ստեփանոս Նախավկա վանք, Իրան:
Սովորել, ապա ուսուցչություն է արել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցում:
Հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել տարբեր պարբերականներում:
Մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872), «Սև խաչ» (1879), Կարինի «Պաշտպան հայրենյաց» (1881) կազմակերպությունների հիմնադրմանը:
1881-ին ձեռնադրվել է վարդապետ,
1884-ին եղել Ադբակի Ս. Բարդուղիմեոս վանքի վանահայրը:
Քանիցս բանտարկվել է:
1890-ին մեկնել է Իրան, նշանակվել Դերիկի, ապա՝ Ս. Ստեփանոս Նախավկա վանքերի վանահայր՝ գաղտնի սատարելով հայ ազատագրական շարժմանը:
1891-ին, սխալմամբ մեղադրվելով մատնության մեջ, ահաբեկվել է յուրայինների կողմից: Ժամանակակիցները ԱՐՄԵՆ ԹՈԽՄԱԽՅԱՆին անվանել են «հայ հեղափոխության հայր»:
ԱՐՄԵՆ ԹՈԽՄԱԽՅԱՆն գրել է նաև բանաստեղծություններ, հանելուկներ, բանասիրական և բուսաբանական հետազոտություններ:
Երկեր.
Հայրենիքի պահանջներ եւ հայ գիւղացին, Թ., 1881:
Մասիս լեռների հարաւային ստորոտներ, մաս 1-2, Թ., 1882:
Գրակ.
Ավդալբեգյան Թ., Արսէն Թոխմախեան, Ե „ 1926:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


