ARMEN AYVAZYAN MARTINI / ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ ՄԱՐՏԻՆԻ
Քաղաքագետ, պատմաբան:
Ծնվ. 14.05.1964թ., Երևան:
Պատմ. գիտ. թեկնածու (1992), քաղ. գիտ. դ-ր (2004):
Ավարտել է ԵՌՕԼՄԻ պատմա-անգլ. բաժանմունքը (1986):
1992-94-ին՝ ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, ԵԱՀԽ- ում ՀՀ պատվիրակության ղեկավար (Վիեննա):
Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին:
1992-ից՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող,
1996-ից, միաժամանակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս:
1995-2001-ին ռազմավարական հարցերով ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի, Ստանֆորդի համալսարաններում և Հունաստանի ԳՀ կենտրոններում:
Աշխատությունները վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության և ռազմական պատմությանը, հայ ազգ-ազատագրական շարժումներին (XVII-XVIII դդ.), հայագիտությանն ԱՄՆ-ում և այլ հիմնահարցերի:
Երկ.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը, Ե., 1998:
Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն), Ե., 1998:
Մայրենի լեզուն Ա ազգայնականության սկզբնավորումը, հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն, Ե., 2001:
Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում, Ե., 2003: Հիմնատարրեր' Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, 2 հրտ., Ե., 2004:
The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal, Y., 1997.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |