ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ

Ծնվ. 01.05.1929թ., գ. Փոքր Պարնի (այժմ՝ գ. Անուշավան՝ ՀՀ Շիրակի մարզում)]:
Կենսաքիմիկոս, նյարդաքիմիկոս:
Կենսբ. գիտ. դ-ր (1964), պրոֆ. (1965), ՀՀ ԳԱԱ ակադ. (1986, թղթ. անդամ՝ 1971-ից):
Գ. Ա. Գալոյանի եղբայրը:
Ավարտել է ԵԲԻ (1953):
1965-79-ին՝ ՀՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի փոխտնօրեն,
1979-82-ին՝ ՀՀ ԳԱ Փորձարար, կենսաբանության,
1981-ից՝ Կենսաքիմիայի ինստիտուտների տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի հորմոնների առաջացման և ազդեցության մեխանիզմներին:
Հայտնաբերել է գլխուղեղի սպիտակուցային բնույթի նոր հորմոններ, որոնք կարգավորում են սրտի և մյուս օրգանների նյութափոխանակությունն ու ֆունկցիաները:
Ապացուցել է (1967), որ սիրտը ներզատիչ օրգան է, նախասրտերից անջատել է գլխուղեղի և մյուս օրգանների աշխատանքը կանոնավորող պեպտիդային բնույթի հորմոններ:
Մշակել է սրտի արյան շրջանառության նյարդաներզատիչ կարգավորման տեսություն:
Աշխատակիցների հետ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ուղեղի նյարդաներզատ. բջիջներից անջատել է ցիտոկինների մեկ ընտանիք, պարզել դրանց կառուցվածքը և սինթեզել:
Առաջ է քաշել ուղեղի նյարդաներզատ. իմունային համակարգի տեսությունը:
Համահեղինակ է «Կենսաքիմիական տերմինների ռուս-հայերեն բառարանի» (1997):
«Նեյրոքիմիա» (ռուս.) ամսագրի գլխ. խմբագիր (1981-ից),
ՀՀ կենսաքիմիկոսների ընկերության նախագահ (1981-ից),
«Նեյրոքեմիքըլ ռիսըրչ» (անգլ., ԱՄՆ) ամսագրի խմբագր. խորհրդի (1983),
Ուղեղի ուսումնասիրության միջազգ. կազմակերպության (1974-ից),
Նյու Յորքի ԳԱ (1985), Գիտությունների միջազգ. ակադ-ի (1996),
ՌԳԱ Ա. Ն. Բախի անվ. կենսաքիմիայի ինստ-ի արտասահմ. պատվ. (1997) անդամ:
Պարգևատրվել է
ՀՀ Անանիա Շիրակացու (2003), ԵՊԲՀ ոսկե (2004) մեդալներ:
Երկեր.
Некоторые проблемы биохимии гипоталамической регуляции, Е., 1965;
Biochemistry of Novel Cardioactive Hormones and Immunomodulators of the Functional System Neurosecretory Hypothalamus - Endocrin Heart, Moscow, 1999;
Neurosecretory Citokines of Brain in the Molecular Mechanisms of Immune Response and Neuronal Survival, 2003.
Գրակ.
Արմեն Անուշավանի Գւսլոյան, Ե., 2004 (նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության, №8)
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


