ARMEN GARO (Garegin Pastrmachyan Harutyuni) / ԱՐՄԵՆ ԳԱՐՈ (Գարեգին Փաստրմաճյան Հարությունի)
Հաս-քաղ. գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ (1895):
Ծնվ. 09.02.1872թ., Կարին:
Մահ. 23.03.1923թ., Ժնև:
Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը (1891):
1894-ին մեկնել է Նանսի (Ֆրանսիա)՝ երկրագործություն ուսումնասիրելու:
Ժնևում հետևել է համալսարանական դասընթացների, ստացել բնագիտության ու քիմիայի դ-րի աստիճան:
1895-ին ստանձնել է Զեյթունի ապստամբներին օժանդակելու գործ. Պոլսի բանկի գրավումով եվրոպ. պետությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա:
1901-ին հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1905-ին, հայ-թաթարական բախումների ժամանակ, ղեկավարել է հայերի ինքնապաշտպանությունը:
1908-ին ընտրվել է թուրքական խորհրդարանի անդամ:
1914-ի սեպտեմբերի անցել է Կովկաս, գործուն մասնակցություն ունեցել հայկական կամավորական շարժմանը:
1917-ին, որպես Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնել է ԱՄՆ և նյութական օգնություն կազմակերպել պատերազմից տուժած հայերին:
1920-ի ապրիլից՝ ՀՀ (1918-20) դեսպան ԱՄՆ-ում:
Կարևոր դեր է կատարել երիտ-թուրքական պարագլուխներին ահաբեկման միջոցով պատժելու «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ:
Երկեր.
Ապրուած օրեր, Կալիֆոռնիւս, 1990:
Why Armenia should be Free, Boston, 1918.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |