ARMEN GULAKYAN KARAPETI / ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
Ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1940):
Ծնվ. 20(01).10(11).1899թ., Թիֆլիս:
Մահ. 22.09.1960թ., Երևան:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1921), սովորել Օ. Սևումյանի (1919), Մոսկվայի հայկական դրամատիկական (1921-25) ստուդիաներում:
1927-ից` Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի (1930-38-ին, 1944-53-ին` գլխ. ռեժիսոր),
1938- 1945-ին, 1958-60-ին՝ Օպերայի և բալետի,
1955-56-ին՝ Ռուսական թատրոնների գլխ. ռեժիսոր:
1944-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում (պրոֆ.՝ 1945-ից):
Բեմադրություններից են՝ Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (ԽՍՀՄ Պետ. մրցանակ 1951), Լերմոնտովի «Դիմակահանդես», Ա. Օսրտովսկու «Ամպրոպ», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը », Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ», որոնց հատուկ էին գաղափարական մտահղացման հստակությունը, ամուր, արտահայտիչ միզանսցենները, կերպարի հոգեբանական, պլաստիկ, ամբողջականությունը:
Մոնումենտալ ընդհանրացման ձգտումը դրսևորվել է օպերային ներկայացումներում՝ Բիզեի, «Կարմեն», Ա. Տիգրանյանի «Անուշ», Վերդիի «Աիդա», Չուխաճյանի «Արշակ Բ» (ԽՍՀՄ Պետ. մրցանակ, 1946) և այլն:
ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1946-54):
Երևանում ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆ անունով կոչվել է փողոց:
* * * *
«Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում»:
Հենրիկ Հովհաննիսյան, թատերագետ:
Երկեր.
Պիեսներ, Ե., 1963:
Գրակ.
Հարությունյան Բ., Արմեն Գուլակյան, Ե., 1985:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |