ԱՐՄԵՆ ԴՈՆԵԼՅԱՆ
Դաշնակարուհ:
Ծնվել է 1950թ., Նյու Յորք:
Նվագել է վեց տարեկանից՝, 14 տարեկանում տվել է առաջին համերգը ջազային նվագախմբի հետ՝, Ավարտելով կոնսերվատորիան հանդես է եկել համերգներով, կատարել Բախի, Բեթհովենի, Դեբյուսիի, Պրոկոֆևի գործերտ:
1972-ին ավարտել է Քոլամբիա համալսարանը երաժշտության բակալավրի աստիճանով:
Աշխատել է ջազի նշանավոր գործիչներ Լայոնել Հեմփթոնի, Սանի Ռոլինսի և այլոց հետ:
1980-ականներին ստեղծել է «էսենս» ջազ համույթը, թողարկել ձայնապնակներ, հանդես եկել տարբեր երկրներում:
1986-ից դասավանդում է ջազային երաժշտություն:
Մշակել է հայկական մեղեդիներ ջազի համար, ալբոմ թողարկել երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի և պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ համատեղ:
Նրա հետ համագործակցել են նաև հայազգի փողհար Բարի Դանիելյանը և հարվածային գործիքներ նվազող Արթո Թունչբոյաջյանը:
1998-2000, 2002 թթ. համերգներով հանդես է եկել Հայաստանում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

