ԱՐՇԱԼՈՒՅՍ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ ՊՈՂՈՍԻ

Մեքենագետ:
Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997),
պրոֆեսոր (1995),
ՀԳԳԱ ակադեմիկոս (1997):
Ծնվ. 15.10.1945թ., գ. Ելփին (ՀՀ Վայոց ձորի մարզ):
Ավարտել է ՀԳԻ (1968):
1971-ից աշխատում է ՀԳԱ-ում,
1980-93-ին' նախապատրաստական բաժանմունքի վարիչ,
1994-97-ին' հեռակա ֆակուլտետի դեկան,
1997-98-ին' հեռակա ուսուցման դեպարտամենտի պետ,
1998-ից' ռեկտոր:
Բացահայտել է բույսերի կրող օրգանների մի շարք կառուցվածքային առանձնահատկություններ և օրինաչափություններ:
Մշակել և ստեղծել է հնձիչների և բերքահավաք մեքենաների 6 կտրող ապարատներ:
Հիմնարար աշխատանքներ ունի ագրարային կրթության, գիտության և խորհրդատվության հիմնախնդիրների բնագավառում:
Հեղինակ է «Նյութերի դիմադրություն» բուհական դասագրքի:
ԱՄՆ (2001), Գերմանիայի (2001), ՌԴ (2004), Վրաստանի (2000) ագրարային համալսարանների պատվավոր պրոֆեսոր է:
Պարգևատրվել է ՀՀ Անանիա Շիրակացու մեդալով (2000):
Երկեր.
Основы разработки ротационных режуших аппаратов уборочных машин, Е., 2000.
Essential Principles for Development of Rotary Cutting Devices, Stuttgart, 2004.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

