ARSHALUYS HAMBARZUMYAN GABRIELI / ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱԲՐԻԵԼԻ
Ծնվ. 1912թ., հունիսի 14
Մահ. 1993թ., մայիսի 5:
Երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), միջազգային (տեկտոնական) և համամիութենական (շերտագրական) գիտակոորդինացիոն խորհուրդների անդամ, Պատվո նշան շքանշանակիր։
Ծնվել է Կարսի մարզի Նախիջևան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ-ն (1938)։ 1941-83-ին` ԵՊՀ պատմական և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի վարիչ, 1983-86-ին` ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1986-93-ին` ՀՀ ԳԱԱ երկրաբանության բաժանմունքի վարիչ, նախագահության անդամ։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանի երկրաբանական կառուցվածքի, հատկապես տեկտոնիկայի, շերտագրության և երկրաբանության զարգացման պատմության հարցերին։ Մշակել է Հայաստանի պալեոգենի ունեոգենի շերտագրական սխեման, Փոքր Կովկասի ու հարակից շրջանների տեկտոնական մասնատման սխեմաները, բնութագրել առանձին տեկտոնական կառուցվածքները` ընդգծելով խորքային բեկվածների դերը երկրաբանական կառուցվածքի, հրաբխայնության և մետաղածնության մեջ։ Հեղինակ է «ՍՍՀՄ երկրաբանություն» (1984) ուսումնական ձեռնարկի։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |