ԱՐՇԱԿ Բ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մոտ 368թ.:
Հայոց Արշակունի թագավոր 350-ից:
Հաջորդել է հորը՝ Տիրանին Գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն վարել է ինքնուրույն քաղաքականություն՝ դժգոհություն առաջացնելով հռոմեական արքունիքում:
Կայսրը սպանել է ԱՐՇԱԿ Բի պատանդ եղբորը՝ Տրդատին, և մեծ զորքով արշավել Հայաստան:
ԱՐՇԱԿ Բ հարկադրաբար հաշտություն է կնքել և ճանաչել Հռոմեական կայսրության գերիշխանությունը: Հաշտությունն ամրապնդվել է ԱՐՇԱԿ Բի և կայսեր ազգականուհի Ողիմպիայի ամուսնությամբ:
350-ական թթ. խաղաղ պայմաններում ԱՐՇԱԿ Բ զբաղվել է տնտեսական և ռազմական բարեփոխումներով, Ներսես Ա Մեծի հետ կազմակերպել լուսավորության և այլ գործեր:
Ձգտելով ստեղծել կենտրոնացված և հզոր միապետություն՝ վարել է անջատամետ նախարարներին զսպելու քաղաքականություն:
Արքունի զորաբանակը մեծացնելու, կենտրոնական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով փորձել է ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ Արշակավան քաղաքը (Կոգովիտ գավառում), սակայն հանդիպել է պարսկական արքունիքի աջակցությունը վայելող հայ նախարարների դիմադրությանը:
359-ին Հռոմի և Պարսկաստանի միջև, վերսկսված պատերազմում ԱՐՇԱԿ Բ դաշնակցել է Հռոմեկան կայսրությանը, արշավել Հայոց Միջագետք՝ այն պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը 363թ-ին ստորացուցիչ պայմանագիր է կնքել Շապուհ II-ի հետ և պարտավորվել չօգնել ԱՐՇԱԿ Բին:
364-368-ին հայ-պարսկական պատերազմի ընթացքում, ԱՐՇԱԿ Բ պաշտպանել է երկրի անկախությունը:
Շապուհ II-ը ԱՐՇԱԿ Բի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա խաբեությամբ ձերբակալել նրան և Վասակ Մամիկոնյանին:
ԱՐՇԱԿ Բ Շապուհ II-ի հրամանով նետվել է Անհուշ բերդը, որտեղ ինքնասպան է եղել (ըստ հռոմ, պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսի՝ մահապատժի ենթարկվել):
ԱՐՇԱԿ Բին է նվիրված Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան, Ս. Զորյանի «Հայոց բերդը» պատմավեպը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


