ARSHAK BURJALYAN (Burjalov) SERGEYI / ԱՐՇԱԿ ԲՈՒՐՋԱԼՅԱՆ (Բուրջալով) ՍԵՐԳԵՅԻ
Ռեժիսոր:
ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1934):
Ծնվ. 26.12.1879թ.(07.01.1880), Աստրախան:
Մահ. 04.09.1946թ., Մոսկվա:
Գ.Ս. Բուրջալովի եղբայրը:
Հայ ռեժիսորական արվեստի հիմնադիրներից է, մեծ ներդրում ունի ազգային թատրոնի սկզբունքների հաստատման գործում:
1908-21-ին աշխատել է Մոսկվայի, Դոնի Ռոստովի, 1922-23-ին և 1927-30-ին՝ Թիֆլիսի Հայ դրամայի,
1923-27-ին՝ Հայաստանի Առաջին պետական և այլ թատրոններում:
Բեմադրություններից են՝
Գոգոլի «Ռևիզոր» (1923),
Շեքսպիրի «Օթելլո» (1926),
«Համլետ» (1942),
Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1924),
Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ևն,
որոնց բնորոշ են ինքնատիպ մտահղացումները, ուրույն գեղարվեստական համակարգը՝ գաղափարի հավաստիությամբ, հստակությամբ և արդիականությամբ:
ԱՐՇԱԿ ԲՈՒՐՋԱԼՅԱՆը Երևանի օպերայի և բալետի թատրոնում (հիմնադիրներից է, 1932-37-ին՝ գլխ. ռեժիսոր) բեմադրել է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (1933), Բիզեի «Կարմեն» (1934) և այլ օպերաներ:
Գրակ.
Արշակ Բուրջալյան. հոդվածներ, նամակներ, ժամանակակիցները նրա մասին (ժող.), Ե., 1959:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ԱՐՇԱԿ ԲՈՒՐՋԱԼՅԱՆ (Բուրջալով) ՍԵՐԳԵՅԻ
/image/?type=album&prefix=album&img_id=13447649594167953_arshak_burgalyan_2.jpgՌեժիսոր: ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1934):
-
ԱՐՇԱԿ ԲՈՒՐՋԱԼՅԱՆ (Բուրջալով) ՍԵՐԳԵՅԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134476495945116468_arshak_burgalyan_1.jpgՌեժիսոր: ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1934):