ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր, Գրող, Լրագրող, Հանրային գործիչ
Բնակավայրը` Ֆրանսիա

Գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ:

Ծնվ. 15.07.1872թ., Կ. Պոլիս:
Մահ. 08.06.1954թ., Փարիզ:

Սովորել է Կ. Պոլսի Մաքրունյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում:

Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին:

1895-ին՝ «Ծաղիկ» կիսամսյա թերթի խմբագիր:

1895-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ հրատարակել է «Անահիտ» (1898-1911, նոր շրջան՝ 1929-49) գրակ-գեղարվեստական հանդեսը:

Մասնակցել է «Վերածնունդ» (1917-19), «Ապագա» (1921-24) թերթերի խմբագրմանը:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆի բանաստեղծություններին բնորոշ են իրականությունն իրատեսորեն արտահայտելու ձգտումը («Արշալոյսի ձայներ», 1891, «Թրթռումներ», 1892, «Քերթուածներ», 1908, ժողովածուներ):
Լույս է ընծայել «Թուղթի փառք» (1892) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խաւեր կամ Բամբասանք» (1893), «Հրաշքը» (1923) դրամաները:

Իր նշանակությամբ հայ գրականության մեջ առանձնանում է ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆի քննադատական գործունեությունը:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆը նորովի է մեկնաբանել հայ. գրականության շատ երևույթներ:

Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» (1902), «Նաղաշ Ցովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը» (1910), «Հայ Էջեր» (1912), «ՀայրԷններու բուրաստանը» (1940) և այլ աշխատություններ:

Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆն առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դասել համաշխարհային գրականության հսկաների շարքին:

Ստեղծել է Խ. Աբովյանի, Րաֆֆու, Ղ. Ալիշանի, Հ. Պարոնյանի, Պ. Պռոշյանի, Ա. Շիրվանզադեի, Համաստեղի և ուր. Էսսե-դիմանկարևերը (մեծ մասն ամփոփված է «Դեմքեր» ժողովածուներում, հ. 1,2, 1924, 1929)՝ տալով գրողների ընդհանրացված, համակողմանի և դիպուկ բնութագրերը, բացահայտելով նրանց ստեղծագործ, մտածողության ու ոճի էական գծերը:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆի գեղագիտական հայացքների հիմքն իրապաշտական արվեստի սկզբունքներն են, թեև նա բարձր է գնահատել նաև ռոմանտիկ, ուղղության պատմական նշանակությունը:

Անդրադարձել է նաև հայ նոր գրականության գործիչներին (Վ. Թէքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ)՝ հաճախ առաջինը տալով նրանց ստեղծագործ, ինքնատիպության բնութագիրը, և արևմտաեվրոպական ու ռուսական գրողներին:

Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ:

Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածուներում:

Երկ.
Երկ., Ե., 1966:
Երկ., Ե., 1988:
Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1949:
Մկրտիչ Պեշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, 1907:
Պետրոս Դուրյանի կյանքը և գործը, 2 հրա., վերամշկ., Ծ., 1967:
Նամականի, Ծ., 1980:

Գրակ.
Ֆեներճյան Գ., Արշակ Չոպանեան. Կենսագրական եւ մատենագրական նօթեր, Փարիզ, 1983:
Դալլաքյան Կ., Արշակ Չոպանյան. Կյանքը և գործը, Ե., 1987:
Ս. Լօրելլիի նամակներն Արշակ Չոպանեանին, Բեյրութ, 1998:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5165
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13526450591809142_arshak_chopanyan_1_001.jpg

    ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
  • ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135264505999259438_arshak_chopanyan_001.jpg

    ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott