ԱՐՇԱԿ ՋԱՄԱԼՅԱՆ (ԻՍԱՀԱԿՅԱՆ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` հաս-քաղ. գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Հասարակական-քաղաքական, պետական գործիչ:
ՀՀԴ կուսակցության անդամ:

Ծնվ. 1882թ., Գանձակ:
Մահ. 22.12.1940թ., Փարիզ:

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1901):

1905թ-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է ցարական ոստիկանապետի ահաբեկչությանը, որի համար բանտարկվել է:

1906թ-ին Գերմանիայում ուսումնասիրել է հասարակական գիտություններ, հիմնադրել ՀՀԴ Եվրոպայի հայ ուսանողական միությունը, հրատարակել «Ուսանող» պարբերականը և հայ ազգային-ազատագրական պայքարը լուսաբանող գրքույկներ (հայ., ֆրանս., գերմ.):

1909թ-ին վերադարձել է Կովկաս, դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Հորիզոն » (1909-18) օրաթերթին:

Առաջին աշխարհամարտի (1914-18) տարիներին հայ կամավորական ջոկատների կազմակերպիչներից էր:

1917թ-ի հոկտեմբերից՝ հայոց Ազգային խորհրդի անդամ:

Մասնակցել է Երզնկայի զինադադարի կնքմանը (1917թ-ի դեկտեմբեր):
Անդրկովկասյան սեյմի անդամ:

Եղել է Հայոց ազգային խորհրդի (1918-ին)՝ Բեռլին մեկնած Ազգային պատվիրակության կազմում,
1918թ-ին՝ ՀՀ (1918-20) դեսպան Թիֆլիսում,
1919թ-ին՝ խորհրդարանի անդամ, զինահավաքման արտակարգ կոմիսար,
1920թ-ին՝ հաղորդակցության ճանապարհների նախարար:

1920թ-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրել է զինադադարի համաձայնագիր Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ:

1921թ-ին մասնակցել է բոլշևիկների և դաշնակցականների միջև Ռիգայի բանակցություններին:

Հայաստանի խորհրդայնացումից (1920թ-ի դեկտեմբերի 2) հետո անցել է Թիֆլիս, ապա՝ Կ. Պոլիս, այնուհետև՝ Ֆրանսիա:

Աշխատակցել է 1925-33թթ-ին Փարիզում հրատարակվող «Դրոշակ» ամսագրին:
1934թթ-ին կազմակերպել է Հայ-վրացական միությունը:

Գրել է «Դաշնակցութեան տեսութիւնը » (1908) աշխատությունը, թատերգություններ՝ «Տարերքի ընդվզումը», «Գծից դուրս», «Նահապետ Նահապետյան» և այլն:

Երկեր.
Հայաստանի անկախութեան խնդիրը եւ Ռուսաստանը, «Հուսաբեր», 1938, հունիսի 8-11:

Գրակ.
Չթչյան Ս., Յուշեր Արշակ Ջամալեանի մասին, «Հայրենիք», 1941, № 5-6:
Լազյան Գ., Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949, էջ 286-303:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4110
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ՄԱԴՈՅԱՆ ՄԱՆՈՒԿԻ Դուդուկահար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott